Յուվենտուսը հետաքրքրված է Կավանիով ու կապ է հաստատել նրա հետ

Յուվենտուսը հետաքրքրված է Կավանիով ու կապ է հաստատել նրա հետ

ԵՐԵՎԱՆ, 5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Armsport.am:  ՊՍԺ-ի նախկին հարձակվող Էդինսոն Կավանին հայտնվել է «Յուվենտուսի» ուշադրության կենտրոնում։ Ուրուգվայցին ազատ գործակալի կարգավիճակ ունի, բայց ոչ մի կերպ չի կարողանում թիմ գտնել։ Ֆուտբոլիստը մոտ էր «Բենֆիկա» տեղափոխվելուն, բայց լիսաբոնցիները չկարողացան բավարարել խաղացողի աշխատավարձի պահանջները։

Ինչպես հաղորդում է Sky Sport Italia-ն՝ «Յուվենտուսը» սկսել է Կավանիով հետաքրքրվել այն բանից հետո, ինչ դժվարությունների է բախվել Լուիս Սուարեսի ու Էդին Ջեկոյի հետ բանակցությունների ընթացքում։

Այն ժամանակ, երբ Սուարեսը պիտի համաձայնության գա «Բարսելոնայի» հետ հեռանալու վերաբերյալ ու ԵՄ անձնագիր ստանա, որպեսզի լեգեոներ չհամարվի, Կավանին արդեն իտալական անձնագիր ունի։ Ջեկոն էլ վստահ չէ՝ արժե հեռանալ «Ռոմայից»։

Էդինսոն Կավանին Ա Սերիայում մասնակցել է 213 խաղի ու դարձել 112 գոլի հեղինակ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում