Անգլիացի մրցավարները կսպասարկեն Հայաստան-Էստոնիա հանդիպումը

Անգլիացի մրցավարները կսպասարկեն Հայաստան-Էստոնիա հանդիպումը

ԵՐԵՎԱՆ, 7 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Sport.times.amՍեպտեմբերի 8-ին՝ Երևանի Վազգեն Սարգսյնաի անվան «Հանրապետական» մարզադաշտում կկայանա ՈՒԵՖԱ Ազգերի Լիգյայի C լիգյայի երկրորդ խմբի երկրորդ տուրի Հայաստան-Էստոնիա հանդիպումը:

ՀՖՖ կայքից տեղեկանում ենք, որ հանդիպումը կսպասարկի անգլիական մրցավարական անձնակազմը՝ Դևիդ Կուտեի գլխավորությամբ: Նրան կօգնեն իր հայրենակիցներ Լի Բեյթսը և Կոնստանտին Հացիդակիսը: Չորրորդ մրցավարն է Ստյուարտ Աթվելը՝ նույնպես Անգլիայից:

Հանդիպման ՈՒԵՖԱ-ի պատվիրակն է Օլժաս Աբրաևը Ղազախստանից, իսկ ՈՒԵՖԱ-ի մրցավարների տեսուչն է Վիլյամ Յանգը Շոտլանդիայից

Հետևեք մեզ նաև Telegram-ում