Ռամոսը բացառիկ ռեկորդ է սահմանել

Ռամոսը բացառիկ ռեկորդ է սահմանել

ԵՐԵՎԱՆ, 7 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Armsport.am: Իսպանիայի հավաքականի պաշտպան Սերխիո Ռամոսը դուբլի հեղինակ դարձավ ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի խմբային փուլի Ուկրաինայի դեմ խաղում: Հանդիպումը տեղի ունեցավ սեպտեմբերի 6-ին Մադրիդում եւ ավարտվեց 4:0 հաշվով՝ հօգուտ տանտերերի:

34-ամյա Ռամոսն այժմ 23 գոլ ունի Իսպանիայի ազգային հավաքականի կազմում անցկացրած 172 խաղում: Այսպիսով, Սերխիոն դարձավ ազգային հավաքականների պատմության մեջ լավագույն պաշտպան ռմբարկուն: Նա շրջանցեց Արգենտինայի հավաքականի նախկին պաշտպան Դանիել Պասարելլային, ով իր ակտիվում ունի 22 գոլի:

Իսպանիայի հավաքականը 4 միավորով գլխավորում է Ա լիգայի 4-րդ խմբի աղյուսակը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում