Հիմա մենք գիտենք, թե ինչու էր Մեսսին ուզում հեռանալ․ Լինեկերը Բարսելոնայի 3-րդ մարզաշապիկի մասին

Հիմա մենք գիտենք, թե ինչու էր Մեսսին ուզում հեռանալ․ Լինեկերը Բարսելոնայի 3-րդ մարզաշապիկի մասին

ԵՐԵՎԱՆ, 7 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Armsport.am«Բարսելոնայի» և Անգլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Գարի Լինեկերը իր կարծիքն է հայտնել կատալոնական ակումբի 3-րդ մարզաշապիկի մասին, որը վարդագույն է։

Մարզաշապիկի ներկայացման արարողությանը մասնակցել է նաև Լիոնել Մեսսին։ Արգենտինացի հարձակվողը ցանկություն էր հայտնել ակումբից հեռանալու, սակայն օրեր առաջ հայտարարեց, որ չի պատրաստվում դատական պրոցեսների մեջ մտնել թիմի հետ ու մնում է «Բարսելոնայում»։

Լինեկերը կատակել է Twitter-ում՝ մատնանշելով, թե որն է եղել Մեսսիի հեռանալու իրական պատճառը։ Նա retweet է արել «Բարսելոնայի» 3-րդ մարզաշապիկի տեսանյութն ու գրել․

«Հիմա մենք գիտենք, թե ինչու էր Մեսսին ուզում հեռանալ»։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում