Goal. Մբապեն վարակվել է կորոնավիրուսով

Goal. Մբապեն վարակվել է կորոնավիրուսով

ԵՐԵՎԱՆ, 7 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Armsport.amՊՍԺ-ի և Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեն վարակվել է կորոնավիրուսով։

Goal-ը տեղեկացնում է, որ ֆրանսիացի ֆուտբոլիստի՝ Covid-19-ի թեստի պատասխանը դրական է եղել։ Լուրը Ֆրանսիայի հավաքականից կամ էլ ՊՍԺ-ից դեռևս չեն հաստատել։

Հիշեցնենք, որ ՊՍԺ-ում մինչև Մբապեն գրանցվել էր վարակի 6 դեպք։ Կորոնավիրուս էր հաստատվել Նեյմարի, Անխել դի Մարիայի, Լեանդրո Պարեդեսի, Կեյլոր Նավասի, Մարկինիոսի և Մաուրո Իկարդիի մոտ։

Հավելենք, որ Մբապեն այս օրերին գտնվում էր Ֆրանսիայի հավաքականի ճամբարում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում