Անչելոտի. Խամեսը նոր շունչ կհաղորդի Էվերտոնին

Անչելոտի. Խամեսը նոր շունչ կհաղորդի Էվերտոնին

ԵՐԵՎԱՆ, 8 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Armsport.am: Անգլիական «Էվերտոնի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին խոսել է թիմի նորեկ Խամես Ռոդրիգեսի մասին, տեղեկացնում է Daily Mail-ը:

«Բոլորը գիտեն, որ Խամեսը ֆանտաստիկ ֆուտբոլիստ է, ով կարող է փոխել ցանկացած հանդիպման ելք:

Նա իրապես հետաքրքրված է մեր նախագծով և ցանկանում է իր մասնակցությունը ունենալ թիմի կառուցման գործում»,- ասել է Անչելոտին:

Հիշեցնենք, որ տրանսֆերի արժեքը կազմել է 22 միլիոն եվրո:

Հետևեք մեզ նաև Telegram-ում