Ազարը իր խաղամակարդակով չի զիջում Մեսսիին․ Էտո’Օ

Ազարը իր խաղամակարդակով չի զիջում Մեսսիին․ Էտո’Օ

ԵՐԵՎԱՆ, 8 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Armsport.am«Բարսելոնայի» նախկին հարձակվող Սամուել Էտո’Օ-ն կիսվել է Իսպանիայի առաջնության նոր մրցաշրջանի վերաբերյալ իր կարծիքով: Նա նաև ասել է, որ Էդեն Ազարը կարող է հավասար մակարդակի վրա խաղալ «Բարսելոնայի» առաջատար Լիոնել Մեսսիի հետ:

«Բարսելոնան» կլինի Լա Լիգայի հաջորդ չեմպիոնը: Բայց այն, ինչ ես ավելի շատ եմ ուզում, այն է, որ Մայորկան՝ իմ հարազատ թիմը, վերադառնա Պրեմիեր դիվիզիոն:

Մեսսին ինձ համար որդու պես է: Նա մնաց «Բարսելոնայում», այնպես որ ուրախ եմ: Բայց նրանց ավելի շատ խաղացողներ են պետք, ովքեր կհամապատասխանեն «Բարսելոնայի» ոճին:

Ազարը իր խաղամակարդակով չի զիջում Մեսսիին: Եվ ես կցանկանայի կրկին տեսնել Բուսկետսին՝ իր լավագույն մարզավիճակում։ «Բարսելոնան» միշտ նվաճում է գավաթները, երբ ցուցադրում է բարձր մակարդակի խաղ», – մեջբերում է Էտո’Օ-ին As-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում