USD
EUR
RUB

Ինչո՞ւ Հենրիխ Մխիթարյանը հրաժարվեց հավաքականում խաղալուց․ նրա որոշման վրա երկու դրվագ է ազդել

 

ԵՐԵՎԱՆ, 8 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Times.am: Ֆեյսբուքյան օգտատեր Արամ Գևորգյանն իր էջում անդրադարձել է Հենրիխ Մխխիթարյանի՝ հավաքականի վերջին խաղին չմասնակցելուն ու մեր ֆուտբոլիստների պարտությանը։

Գրառումը ներկայացնում ենք ստորև,

«Օրեր առաջ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը պարտություն կրեց Հյուսիսային Մակեդոնիայի թիմից՝ 1-2 հաշվով: Հարյուր հազարավոր ֆուտբոլասերներ տխուր էին, հիասթափված: Նրանց 99 տոկոսը իրավացիորեն վստահ էր, որ եթե խաղին մասնակցեր Հենրիխ Մխիթարյանը, խաղի արդյունքը միանգամայն այլ կլիներ: Իսկ ինչո՞ւ խաղին չէր մասնակցում Հենրիխ Մխիթարյանը: Պաշտոնական վարկածն այն է, որ նա չի գտնվում լավ մարզավիճակում: Կարելի էր հավատալ, կամ փորձել հավատալ այս տարբերակին, եթե նա նշված խաղի նախորդ օրը Ռոմայի կազմում ընկերական խաղի ժամանակ չգրավեր մրցակցի դարպասը: Կարելի էր հավատալ այս տարբերակին, եթե Մակեդոնիայի կազմում շատ ավելի վատ մարզավիճակում գտնվող 37 ամյա Պանդևը չմասնակցեր խաղին: Չենք կարող ասել՝ երբևէ Հենրիխը կբարձրաձայնի՞ չմասնակցելու իրական պատճառը, թե ոչ, բայց կառավարամերձ ու ֆուտբոլին մոտ կանգնած մարդիկ այդ պատճառների մասին գիտեն ու բարձրաձայնում են:

Առաջին պատճառը Նիկոլի իշխանության գալուց հետո Հենրիկ Մխիթարյանին դիվանագիտական անձնագրից զրկելն էր: Ասում են՝ Հենրիկ Մխիթարյանին ու Հրանտ Բագրատյանին դիվանագիտական անձնագրից զրկելու ցուցումը անձամբ Նիկոլն է տվել: Երբ մատնացույց են արել նրա արժանիքները, երկրին մատուցած ծառայությունները, Նիկոլը պատասխանել է, թե իրա համար փողա աշխատում, իսկ իրա մատուցած ծառայություններն էլ տեսել են՝ հավաքականը ոչ մի անգամ ենթախմբից դուրս չի եկել: Նաև հավելել է. «դուք հո գլխիս Ռուբեն Հայրապետյանը չե՞ք, ինքն էլ է նույն բաները ասում»:

Նույնաբովանդակ հեգնանք է եղել նաև Հրանտ Բագրատյանի դեպքում: Ասվել է նաև, որ ֆուտբոլային հանրությունը վատ կընդունի այդ փաստը, Նիկոլը նշել է, որ եթե նրանց համար կարևորը ոչ թե ֆուտբոլն է, այլ ինչ-որ մեկի դիվանագիտական անձնագիր ունենալը, ապա, ոնց ուզում են, թող ընդունեն:

Բնականաբար այս խոսակցությունները հասել են Հենրիխին, բայց վերջինս իրեն բնորոշ զսպվածությամբ ասել է, որ պետության իրավունքն է. եթե որոշել են, ուրեմն այդպես է ճիշտ: Երկրորդ դրվագը, ասում են, էլ ավելի է ազդել Հենրիխի վրա, քանի որ կապված է եղել մոր՝ Մարինա Թաշչյանի հետ, ում հետ Հենրիխը շատ է կապված՝ հաշվի առնելով նաև, որ վաղ հասակում կորցրել է հորը՝ լեգենդար ֆուտբոլիստ Համլետ Մխիթարյանին։ Թաշչյանը ոչ միայն լեգենդար թուտբոլիստի կին է ու մայր, այլև ինքն անձամբ ունի կարևոր ներդրում ֆուտբոլում՝ տարբեր պատասխանատու պաշտոններ զբաղեցնելով ՀՖՖ-ում։ Եթե հիշում եք, Մարինա Թաշչյանը դեռ 2019 թվականի դեկտեմբերի 23-ին ՀՖՖ նախագահի պաշտոնում Արմեն Մելիքբեկյանի ընտրվելը անվանեց շոու:

Այդ ընտրություններից առաջ Մարինա Թաշչյանը չէր ընտրվել ՀՖՖ գործկոմի անդամ: Ասում են, որ Արմեն Մելիքբեկյանը տիկին Թաշչյանին ամեն կերպ գործկոմում ընտրվել թույլ չտալու ցուցումը ստացել է անձամբ Նիկոլից, քանի որ Ռուբեն Հայրապետյանի ոչ մի կողմնակից Ֆեդերացիայում չպետք է լիներ, անկախ տվյալ անձի ով լինելուց։ Այս երկու իրադարձությունները բավարար են եղել, Հենրիխի արժանապատվությունը նսեմացվելու, չգնահատված զգալու համար։ Ճիշտ է արել, թե ոչ, չեմ կարող ասել, բայց հարգել պետք է Հենրիխի այդ որոշումը:

Այնպես որ, Հայաստանի ֆուտբոլի այս վիճակի համար, հարգելի ֆուտբոլասերներ, այլ մեղավորներ մի փնտրեք: Մեղավորը ոչ Հենրիխն է, ոչ էլ՝ հավաքականի նորանշանակ իսպանացի մարզիչ Խոակին Կապառոսը: Մեղավորը մեկն է ու նրա անունը Նիկոլ է: Ինչպես միշտ, ինքը պիտի քանդի։ Հերթը հիմա էլ ֆուտբոլինն է, 9-1 հաշվով Իտալիային պարտվելը, Էստոնիային ու Մակեդոնիային պարտվելը ձեզ վկա»:

Լրահոս
ԵԼ․ Արարատ-Արմենիան դժվարին պայքարում հաղթեց Ցելյեին ու դուրս եկավ որակավորման փլեյ-օֆֆ (տեսանյութ) Սուարեսը հաջող բուժզննում անցավ ու պայմանագիր ստորագրեց Ֆարերյան թիմը ջախջախեց Թբիլիսիի Դինամոյին, Միլանն ու Տոտենհեմը շարունակում են պայքարը․ ԵԼ-ի 3-րդ որակավորման փուլի ամփոփում Բեյլը՝ Ռեալից հեռանալու մասին. Ոչ մի բանի համար չեմ զղջում Դրաքսլերը հրաժարվել է տեղափոխվել Լիդս Պյանիչ. Բավարիայից կրած 2-8 հաշվով պարտությունն ուղղակի պատահականություն էր Բավարիան լրացուցիչ ժամանակում հաղթեց Սևիլիային ու նվաճեց ՈՒԵՖԱ-ի սուպերգավաթը (տեսանյութ) Բարսելոնան վերջին փորձերը կանի Մարտինեսի տրանսֆերը գնելու համար ԵԼ․ Արարատ-Արմենիան դժվարին պայքարում հաղթեց Ցելյեին ու դուրս եկավ որակավորման փլեյ-օֆֆ (տեսանյութ) Սուարեսը «Բարսելոնայի» բազան լքել է արցունքոտ աչքերով Մոուրինյո․ Կարծում եմ՝ Զիդանը ուրախ է Բեյլի հեռանալու կապակցությամբ Ռեալը կարող է 100 միլիոն եվրո վճարել Մբապեի համար, եթե նա ՊՍԺ-ի հետ պայմանագիրը չերկարաձգի Ինիեստա․ Բարսելոնան իմ տունն է․ հուսով եմ՝ մի օր կվերադառնամ ԱԼԳ․ Արսենալը հաղթեց Լեսթերին, Չելսին ջախջախիչ հաշվով հաղթեց Բարնսլիին. ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ Դժվար խաղ էր, բայց գոհ եմ իմ թիմից. Սոլոմոնով Աղբյուր. Ռոնալդուն մտածում է Յուվենտուսից հեռանալու մասին VBET ՀՊԼ. Լոռի-Փյունիկ. Մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր Ստեփան Ղազարյանը կարիերան կշարունակի «Ուրարտու»-ում Սերժի Ռոբերտո. Կումանի մարզումները շատ երկար են Կավանին ճարահատյալ կարող է տեղափոխվել Բրազիլիա ԱԼԳ. Մանչեսթեր Յունայթեդը հաղթեց ու դուրս եկավ 1/8 եզրափակիչ (տեսանյութ) Հայաստանի շախմատի պատանեկան հավաքականը՝ Եվրոպայի առցանց առաջնության բրոնզե մեդալակիր Սեպտեմբերին Հայաստանում կանցկացվի ՈՒԵՖԱ-ի մասսայական ֆուտբոլի շաբաթը Լևոն Արոնյանն ու Սերգեյ Մովսեսյանը՝ Բունդեսլիգայի չեմպիոն Իմ կարիերայում նոր էջ բացելու ժամանակն է․ Հարոյան Սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչը հաղթեց Հռոմում անցկացվող մրցաշարը: Սիթին ԱՊԼ-ում մեկնարկեց հաղթանակով (տեսանյութ) Ռակիտիչը հայտարարել է միջազգային կարիերան ավարտելու մասին Շախմատ․ Մանուել Պետրոսյանը՝ Երևանի գավաթակիր Իտալական ակումբները հետաքրքրված են Արսենալի պաշտպանով Ալբիոլը կարող է բաց թողնել Բարսելոնայի դեմ հանդիպումը Հիանալի էր քեզ հետ նույն թիմում լինել. Սուարեսը՝ Վիդալի մասին Հեռացատկորդ Լևոն Աղասյանը Բալկանյան երկրների առաջնությունում չեմպիոն է դարձել. ՏԵՍԱՆՅՈՒԹ ԱՊԼ. Լեսթերի 2-րդ հաղթանակը (տեսանյութ) Լա լիգա․ Ռեալը նոր մրցաշրջանը սկսեց գոլազուրկ ոչ ոքիով Ռեալ Սոսիեդադի դեմ (տեսանյութ) Յուվենթուսը Պիռլոյի նորամուտի խաղում խոշոր հաշվով հաղթեց Սամպդորիային (տեսանյութեր) VBET ՀԳ․ Արարատը կրկնապատկեց հաշվի առավելությունը Սևանի դեմ խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ Էվերտոնը ջախջախեց Վեստ Բրոմվիչին․ Խամեսը իր առաջին գոլն է խփել ԱՊԼ-ում Ռոսսի Մարաշլյանը հրավիրվել է Ուրուգվայի հավաքական (լուսանկար) Ալեքսանդր Գրիգորյան. Այս հաղթանակը ճանապարհի միայն կեսն է (տեսանյութ)
website by Sargssyan