ՈւԵՖԱ-ն զրկվել է մոտ 575 միլիոն եվրոյի հեռուստատեսային եկամուտներից

ՈւԵՖԱ-ն զրկվել է մոտ 575 միլիոն եվրոյի հեռուստատեսային եկամուտներից

ԵՐԵՎԱՆ, 8 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Armsport.amԵվրոպական ակումբների ասոցիացիայի նախագահ Անդրեա Անիելին խոսել է կորոնավիրուսի համաճարակի պատճառով առաջացած ֆինանսական խնդիրների մասին:

Քանի որ Չեմպիոնների լիգայի և Եվրոպա լիգայի խաղարկությունները ընդհատվել էին կարանտինային սահմանափակումների պատճառով, ՈՒԵՖԱ-ն զրկվել էր 575 միլիոն եվրոյի հեռուստատեսային եկամուտներից:

Մրցաշարերն ավարտվեցին ավելի ուշ, բայց այլ ձևաչափով՝ ավելի քիչ հանդիպումներով:

«Մենք տեսանք, որ Պրեմիեր լիգան կորցրեց 330 միլիոն, իսկ Բունդեսլիգան՝ 200 միլիոն եվրո: Այժմ մենք համաձայնության ենք գալիս ՈՒԵՖԱ-ի հետ այն ցուցանիշների վերաբերյալ, որոնք Չեմպիոնների լիգայի և Եվրոպա լիգայի հեռուստատեսային իրավունքների վճարումները կկրճատվեն 575 միլիոնով: Այս գումարը չեն բաժանվի», – մեջբերում է Անիելիին ECA-ն:

Միևնույն ժամանակ, դեռ պարզ չէ՝ այդ գումարը կփոխհատուցվի բացառապես ակումբների եկամուտներից, թե՞ նաև ՈՒԵՖԱ-ի բաժնեմասից: Ի սկզբանե, եվրագավաթների մասնակից ակումբները պետք է կիսեին 2,55 միլիարդ եվրոյի մրցանակային ֆոնդը: Եվրոպական մրցաշարերի ընդհանուր եկամուտը գնահատվել էր 3,25 միլիարդ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում