Առաջին 3 միավորը․ Հայաստանի հավաքականը հաղթեց Էստոնիայի ընտրանուն (տեսանյութ)

Առաջին 3 միավորը․ Հայաստանի հավաքականը հաղթեց Էստոնիայի ընտրանուն (տեսանյութ)

ԵՐԵՎԱՆ, 8 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Armsport.amԱզգերի լիգայի երկրորդ տուրում Հայաստանի հավաքականը սեփական հարկի տակ ընդունեց Էստոնիայի ընտրանուն և առավելության հասավ 2։0 հաշվով։ Հայաստանի հավաքականի կազմում գոլի հեղինակ դարձան Ալեքսանդր Կարապետյանն ու Վբեյմար Անգուլոն։

Հանդիպումն ակտիվ սկսեցին հյուրերը երկու անգամ փորձելով սպառնալ Յուրչենկոյի դարպասին։ 9-րդ րոպեին Հայաստանի հավաքականն աջ եզրում ստացավ տուգանայինի իրավունք, որն իրացրեց Տիգրան Բարսեղյանը, սակայն Աստանայի հարձակվողի հարվածը բարձր ստացվեց։ 12-րդ րոպեին Անգուլո Վբեյմարը մրցակցի կիսադաշտում խախտեց կանոնները և զգուշացվեց դեղին քարտով։ Առաջին կեսի միջնամասում գնդակին ավելի շատ տնօրինում էր Հայաստանի հավաքականը։ Մեկ երկու հեռահար հարվածի փորձ կատարեց Տիգրան Բարսեղյանը, սակայն մրցակցի պաշտպանները կարողանում էին ճիշտ ժամանակին փակել գնդակի ճանապարհը։ 44-րդ րոպեին Կորյանի փոխանցումից հետո Ալեքսանդր Կարապետյանը գեղեցիկ հարվածով գնդակն ուղարկեց մրցակցի դարպասը։

Երկրորդ խաղակեսում Հայաստանի հավաքականի գրոսհներն ավելի վտանագվոր էին։ 55-րդ րոպեին Տիգրան Բարսեղյանը շրջանցելով մրցակցի երկու ֆուտբոլիստի՝ փորձեց հարվածով գրավել դարպասը, սակայն մրցակցի դարպասապահը գնդակը հանեց անկյունային։ Հանդիպման 65-րդ րոպեին հավաքականում իր նորամուտը նշեց Վահան Բիչախչյանը և խաղադաշտ դուրս գալու մեկ րոպե անց երիտասարդ ֆուտբոլիստը կարող էր հերոսանալ, սակայն նպաստավոր դիրքից հարված կատարեց և մրցակցի դարպասապահը հետ մղեց գնդակը, խառնաշփոթից հետո գնդակը հայտնվեց Անգուլո Վբեյմարի մոտ, ով մոտ 25 մետր հեռավարությունից հուժկու հարվածով կրկնապատկեց Հայաստանի հավաքականի առավելությունը։

Երկրորդ գոլից հետո Հայաստանի հավաքականն ավելի ակտիվացավ և մի քանի պահ ստեղծեց մրցակցի դարպասի մոտ, սակայն հաշվի մեջ փոփոխություն չգրանցվեց։

 Տեսանյութերը՝ ստորև:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում