Աթլետիկոն վերադարձրել է Կարասկոյին

Աթլետիկոն վերադարձրել է Կարասկոյին

ԵՐԵՎԱՆ, 9 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Armsport.amՄադրիդի «Աթլետիկոն» ձեռք է բերել «Դալյան Իֆան» ակումբի ֆուտբոլիստ Յանիկ-Ֆերեյրա Կարասկոյին, տեղեկացնում է մադրիդյան ակումբի պաշտոնական կայքը:

Բելգիացի ֆուտբոլիստը չորս տարվա պայմանագիր է ստորագրել «Աթլետիկոյի» հետ:

Հիշեցնենք, որ Կարասկոն 2015-ին արդեն հանդես էր եկել «Աթլետիկոյում»:

27-ամյա ֆուտբոլիստը 140 հանդիպում է անցկացրել մադրիդյան ակումբի կազմում: Նախորդ մրցաշրջանում նա վարձավճարով վերադարձել էր Դիեգո Սիմեոնեի գլխավորած ակումբ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում