Ռոնալդուն անդրադարձել է հավաքականում 100-րդ գոլը խփելուն

Ռոնալդուն անդրադարձել է հավաքականում 100-րդ գոլը խփելուն

ԵՐԵՎԱՆ, 9 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Armsport.amՊորտուգալիայի հավաքականի ավագ Կրիշտիանու Ռոնալդուն երեկ Շվեդիայի դեմ խաղում (2-0) խփեց ազգային թիմում իր 100-րդ և 101-րդ գոլերը։ 35-ամյա հարձակվողը անդրադարձել է այս նվաճմանը։

«Շնորհակալ եմ իմ բոլոր կոլեգաներին, մարզիչներին և թիմի ողջ անձնակազմին, ովքեր օգնել են ինձ հասնել այս պատմական թվին»,– գրել է Ռոնալդուն Facebook-ի իր էջում։

Ռոնալդուին 9 գոլ է պակասում բոլոր ժամանակներում հավաքականներում ամենաշատ գոլ խփած ֆուտբոլիստը դառնալու համար։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում