Տիգրան Բարսեղյանը՝ Աստանայի օգոստոս ամսվա լավագույն ֆուտբոլիստ

Տիգրան Բարսեղյանը՝ Աստանայի օգոստոս ամսվա լավագույն ֆուտբոլիստ

ԵՐԵՎԱՆ, 10 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Armsport.amՀայաստանի ֆուտբոլի ազգային կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը ճանաչվել է ղազախական «Աստանայի» օգոստոս ամսվա լավագույն ֆուտբոլիստ:

Ակումբի Twitter-յան էջը տեղեկացնում է, որ VK-ում տեղի ունեցած քվեարկության արդյունքում երկրպագուները օգոստոս ամսվա լավագույն ֆուտբոլիստ են ընտրել Բարսեղյանին:

Հիշեցնենք, որ օրեր առաջ Տիգրան Բարսեղյանը Հայաստանի հավաքականում անցկացրեց 30-րդ հանդիպումը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում