Սոլոմոն Ուդոն տեղափոխվեց Արարատ

Սոլոմոն Ուդոն տեղափոխվեց Արարատ

ԵՐԵՎԱՆ, 10 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Sport.times.amԵրևանի «Արարատը» պայմանագիր է կնքել Սոլոմոն Իմե Ուդոյի հետ:

25-ամյա կիսապաշտպանը կարիերան սկսել է հանրահայտ Aspire ակադեմիայում, այնուհետև տեղափոխվել է բելգիական «Էյպեն»։ Հայաստանի առաջնությունում իր կարիերան սկսել է 2015 թվականին` «Ուլիսում»: Խաղացել է նաև «Բանանցում» (Այժմ «Ուրարտու»), իսկ վերջին ակումբը եղել է Գյումրու «Շիրակը»։

Ուդոն վերջերս նաև հրավեր էր ստացել Հայաստանի ազգային հավաքականից՝ լինելով Հյուսիսային Մակեդոնիայի ու Էստոնիայի հետ հանդիպումների հայտացուցակում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում