Առանց հիմնական կազմի մի շարք խաղացողների ՊՍԺ-ն պարտվեց Լանսին (տեսանյութ)

Առանց հիմնական կազմի մի շարք խաղացողների ՊՍԺ-ն պարտվեց Լանսին (տեսանյութ)

ԵՐԵՎԱՆ, 11 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Armsport.amՖրանսիայի առաջնության 3-րդ տուրի շրջանակում «Լանսն» ընդունել էր գործող չեմպիոն ՊՍԺ-ին: Փարիզյան թիմի կազմում կորոնավիրուսով վարակվածության պատճառով խաղը բաց էին թողնում Մբապեն, Դի Մարիան, Պարեդեսը, Նեյմարը, Իկարդին, Մարկինյոսն ու Նավասը:

Չնայած առաջատարների բացակայությանը, ՊՍԺ-ն ամբողջ խաղի ընթացքում ուներ բացահայտ առավելություն: 57-րդ րոպեին, օգտվելով ՊՍԺ-ի դարպասապահի կոպիտ սխալից, Գանագոն առաջ մղեց «Լանսին»: Ինչպես հետագայում պարզվեց, դա խաղի միակ ու հաղթական գնդակն էր:

Այս հաղթանակից հետո «Լանսն» ունի 3 միավոր, իսկ ՊՍԺ-ն դեռ միավոր չունի:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում