Հիանալի կլիներ ձեռք բերել Կամավինգային․ Տուխել

Հիանալի կլիներ ձեռք բերել Կամավինգային․ Տուխել

ԵՐԵՎԱՆ, 11 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Armsport.amՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը մեկնաբանել է լուրերը փարիզեցիների կողմից «Ռենի» ու Ֆրանսիայի հավաքականի կիսապաշտպան Էդուարդո Կամվինգայի նկատմամբ հետաքրքրության մասին:

«Իհարկե, հիանալի կլիներ ձեռք բերել Կամավինգային: Նա Լիգա 1-ի լավագույն խաղացողներից մեկն է և նրան մեծ ապագա է սպասվում:

Բայց ես չեմ ուզում շատ խոսել մի ֆուտբոլիստի մասին, ով չի խաղում իմ թիմում: Նա լավ ակումբում է հանդես գալիս, որը կխաղա Չեմպիոնների լիգայում:

Մենք չենք խաղում Մոնոպոլիա, դա այնքան էլ հեշտ չէ, բայց ես «այո» կասեի այս տեղափոխությանը»,- մեջբերում է Տուխելին Marca-ն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում