Վեյնալդումը որոշում է կայացրել իր ապագայի վերաբերյալ. Աղբյուր

Վեյնալդումը որոշում է կայացրել իր ապագայի վերաբերյալ. Աղբյուր

ԵՐԵՎԱՆ, 11 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Armsport.amԱնգլիական «Լիվերպուլի» կիսապաշտպան Ջորջինյո Վեյնալդումը որոշել է չհեռանալ ԱՊԼ-ի չեմպիոնի կազմից, տեղեկացնում է Sky Sports-ը:

Նշվում է, որ նիդեռլանդացին զրուցել է Յուրգեն Կլոպի հետ և հավաստիացել, որ կարևոր ֆուտբոլիստ է գերմանացի մասնագետի համար: Վեյնալդումը կարծում է, որ ակումբը նոր պայմանագիր կառաջարկի իրեն:

Հիշեցնենք, որ այժմ գործող համաձայնագիրն ավարտվում է 2021 թվականին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում