Արոնյանը կմասնակցի Ֆիշեր միջազգային առցանց մրցաշարին

Արոնյանը կմասնակցի Ֆիշեր միջազգային առցանց մրցաշարին

ԵՐԵՎԱՆ, 11 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Armsport.amԱյսօր՝ սեպտեմբերի 11 –ին մեկնարկում է «Ֆիշեր» շախմատի միջազգային առցանց մրցաշարը։ Մասնակից տասը շախմատիստների թվում է նաև երևանցի Լևոն Արոնյանը, հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը։

Հայտավորված են նաև հանրաճանաչ գրոսմայստերներ Գարի Կասպարովը, Մագնուս Կառլսենը, Հիկարու Նակամուրան, Մաքսիմ Վաշիե – Լագրավը, Ֆաբիանո Կարունան, Ուեսլի Սոն, Լենիեր Դոմինգեսը, Պետեր Սվիդլերը, Ալիրեզա Ֆիրուջան։

Մրցաշարը կավարտվի սեպտեմբերի 13-ին, իսկ մրցանակային հիմնադրամը 150 հազար ԱՄՆ դոլար է:

Հավելենք, որ հայրենական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը «Ֆիշեր» մրցաշարի կրկնակի հաղթող է (2006 – 2007թթ․)։

Հետևեք մեզ նաև Telegram-ում