Լոռին նոր կիսապաշտպան ունի

Լոռին նոր կիսապաշտպան ունի

ԵՐԵՎԱՆ, 11 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Armsport.am«Լոռի» է տեղափոխվել իսրայելցի կիսապաշտպան Նաոր Աբոուդին։ Այս մասին տեղեկացնում է վանաձորյան ակումբի մամուլի ծառայությունը:

Նշվում է, որ 27-ամյա ֆուտբոլիստը հանդես է եկել Իսրայելի բարձրագույն լիգան ներկայացնող «Կիրյատ Շմոնա», «Աշդոդ», ինչպես նաեւ «Հապոել Ակկրե», «Իրոնի Նեշեր» թիմերում։

Աբոուդին Իսրայելի գավաթակիր է։

Ֆուտբոլիստի հետ կնքվել է 1+1 ֆորմատով պայմանագիր։

Հետևեք մեզ նաև Telegram-ում