ՀՖՖ մարզչական Բ արտոնագրի դասընթացի մասնակիցները ստացան իրենց արտոնագրերը

ԵՐԵՎԱՆ, 11 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Sport.times.am: Ավարտվել է ՀՖՖ մարզչական Բ արտոնագրի դասընթացը։ 32 մասնակիցներից 24-ը, հաջողությամբ հանձնելով քննությունները, ստացել են իրենց արտոնագրերը։ Այս մասին հաղորդում է ՀՖՖ պաշտոնական կայքը:
Նշվում է, որ շրջանավարտներին արտոնագրերը հանձնել են ՀՖՖ Գլխավոր քարտուղար Արթուր Ազարյանը և ՀՖՖ տեխնիկական տնօրեն Խինես Մելենդեսը։