Բավարիան պատրաստ է 6-8 միլիոնով վաճառել Մարտինեսին

Բավարիան պատրաստ է 6-8 միլիոնով վաճառել Մարտինեսին

ԵՐԵՎԱՆ, 10 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Armsport.am: «Բավարիայի» պաշտպան Խավի Մարտինեսը մոտ է ակումբից հեռանալուն:

Ինչպես գրում է Sky Sport Germany-ն՝ մյունխենցիները պատրաստ են 6-8 մլն եվրոյով վաճառել իսպանացուն:

Մարտինեսը Սաուդյան Արաբիայից շատ շահավետ առաջարկ է ստացել, բայց ուզում է վերադառնալ «Աթլետիկ», որտեղից էլ 2012-ին տեղափոխվել էր «Բավարիա»:

Բունդեսլիգայի նախորդ մրցաշրջանում խաղացողը մասնակցել էր 16 խաղի ու արդյունավետ գործողություններով աչքի չէր ընկել:

Իսպանացու շուկայական արժեքը 13 մլն եվրո է:

Հետևեք մեզ նաև Telegram-ում