Ռեալը և Բարսելոնան կպայքարեն Սևիլյայի պաշտպանի համար

Ռեալը և Բարսելոնան կպայքարեն Սևիլյայի պաշտպանի համար

ԵՐԵՎԱՆ, 12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Armsport.am«Սևիլյայի» կենտրոնական պաշտպան Ժուլ Կունդեն հայտնվել է Լա լիգայի գրանդների ուշադրության կենտրոնում, տեղեկացնում է Mundo Deportivo-ն:

Գլխավոր խնդիրն այն է, որ «Սևիլյան» բավական բարձր հրաժարագին է սահմանել Կունդեի համար: Անդալուզիական ակումբը 75 միլիոն եվրո է պահանջում իր պաշտպանի համար:

Հիշեցնենք, որ 21-ամյա ֆրանսիացին «Բորդոյից» էր տեղափոխվել «Սևիլյա»:

Նախորդ մրցաշրջանում Կունդեն 40 հանդիպման է մասնակցել և դարձել՝ 2 գոլի ու մեկ գոլային փոխանցման հեղինակ:

Նրա պայմանագիրը «Սևիլյայի» հետ գործում է մինչև 2024 թվականը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում