Թքած ունեմ այդ ամենի վրա. Դե Բրույնեն ՝ Մեսսիի չկայացած տեղափոխության մասին

Թքած ունեմ այդ ամենի վրա. Դե Բրույնեն ՝ Մեսսիի չկայացած տեղափոխության մասին

ԵՐԵՎԱՆ, 12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Armsport.am«Մանչեսթեր Սիթիի» բելգիացի կիսապաշտպան Կևին դե Բրույնեն կարծիք է հայտնել «Բարսելոնայի» առաջատար Լեո Մեսսիի չկայացած տեղափոխության մասին, հաղորդում է Daily Mail-ը:

«Իսկապես թքած ունեմ այդ պատմության վրա: Հստակ է, որ Լեոն ֆուտբոլի պատմության լավագույն ֆուտբոլիստներից մեկն է:

Իհարկե, նա կարող է ուժեղացնել մեր կազմը, բայց ինչու՞ մտածեմ մի բանի մասին, որը տեղի չի ունեցել:

Մենք բավական որակյալ կազմ ունենք և կարող ենք մեծ հաջողությունների հասնել:

Ֆուտբոլիստները գալիս և գնում են. սա է ֆուտբոլի օրենքը»,-ասել է դե Բրույնեն:

Հիշեցնենք, որ ԱՊԼ-ի նախորդ մրցաշրջանում բելգիացին դարձել է 13 գոլի ու 20 արդյունավետ փոխանցման հեղինակ։

Գոլային փոխանցումների քանակով, դե Բրույնեն ԱՊԼ-ի ռեկորդի հեղինակ է դարձել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում