ԲԿՄԱ-ն հաղթեց Վեստ Արմենիային

ԲԿՄԱ-ն հաղթեց Վեստ Արմենիային

ԵՐԵՎԱՆ, 12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Armsport.am: Ֆուտբոլի Հայաստանի Առաջին խմբի առաջնության 5-րդ տուրում ԲԿՄԱ-ն սեփական հարկի տակ 2-1 հաշվով հաղթեց «Վեստ Արմենիային»:

Բանակայինների կազմում գոլի հեղինակ դարձան Ժիրայր Շաղոյանն ու Սերգեյ Մկրտչյանը: Այս հանդիպումը ԲԿՄԱ-ի համար 3-րդն էր ընթացիկ առաջնությունում:

Ռաֆայել Նազարյանի թիմն 9 միավորով հավասարվեց «Վեստ Արմենիային», սակայն վերջինս մեկ խաղ ավելի է անցկացրել:

Մրցաշարային աղյուսակը 12 միավորով գլխավորում է «Լեռնային Արցախը»:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում