Համլետ Մխիթարյանն այսօր կդառնար 58 տարեկան

Համլետ Մխիթարյանն այսօր կդառնար 58 տարեկան

ԵՐԵՎԱՆ, 14 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Armsport.amԵրևանի «Արարատի» նախկին ֆուտբոլիստ Համլետ Մխիթարյանն այսօր՝ սեպտեմբերի 14-ին, կդառնար 58 տարեկան:

Մխիթարյանը 1980-ից 1987 թվականներին է խաղացել «Արարատի» կազմում: Նա երևանյան թիմի կազմում մասնակցել է 170 խաղի և դարձել է 46 գոլի հեղինակ: Այս մասին գրում է «Արարատի» ֆեյսբուքյան էջը:

1984 թվականի մրցաշրջանում Համլետ Մխիթարյանը 18 գոլով դարձել է ԽՍՀՄ առաջնության երկրորդ լավագույն ռմբարկու՝ դառնալով երեք հեթ-տրիկի և մեկ պոկերի հեղինակ:

«Արարատից» հետո Մխիթարյանը խաղացել է Աբովյանի «Կոտայքում», ֆրանսիական «Վալանսում» և Իսի Լե Մուլինոյի «Արարատում»:

«Սակայն Ֆրանսիայում Համլետ Մխիթարյանի մոտ գլխուղեղի ուռուցք հայտնաբերվեց: Անցկացված երեք վիրահատությունները չօգնեցին նրան և 1996 թվականի մայիսի 6-ին Համլետ Մխիթարյանը հեռացավ կյանքից:

Հավերժ հիշատակ մեր լեգենդար ֆուտբոլիստին»,-գրում է երևանյան թիմը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում