Յուվենտուսը և Բավարիան կարող են փոխանակվել ֆուտբոլիստներով

Յուվենտուսը և Բավարիան կարող են փոխանակվել ֆուտբոլիստներով

ԵՐԵՎԱՆ, 14 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Armsport.amԹուրինի «Յուվենտուսը» հետաքրքրություն է ցուցաբերում Մյունխենի «Բավարիայի» կիսապաշտպան Տիագո Ալկանտարայի նկատմամբ:

Ըստ Sportmediaset-ի, թուրինցիների ղեկավարությունը պատրաստ չէ 30-35 միլիոն եվրո վճարել իսպանացի կիսապաշտպանի տրանսֆերի համար և պատրաստվում է առաջարկել մյունխենյան ակումբին փոխանակել 29-ամյա խաղացողին կիսապաշտպան Դուգլաս Կոստայի հետ, ով արդեն խաղացել է գերմանական գրանդում:

Նշվում է, որ «Յուվեն» նույնքան է գնահատում բրազիլացի ֆուտբոլսիտին և պատրաստ է փոխանակման գործարք իրականացնե՝լ առանց կողմերից յուրաքանչյուրի կողմից լրացուցիչ վճարումների:

Ըստ աղբյուրի, «Բավարիան» ևս դեմ չէ իր կազմում տեսնելԴուգլասին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում