Մանչեսթեր Յունայթեդը հետաքրքրված է Ատալանտայի հարձակվողով

Մանչեսթեր Յունայթեդը հետաքրքրված է Ատալանտայի հարձակվողով

ԵՐԵՎԱՆ, 16 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Armsport.am: «Մանչեսթեր Յունայթեդը» դիտարկում է «Ատալանտայի» հարձակվող Ամադ Տրաորեին ձեռք բերելու հնարավորությունը: Այս մասին հաղորդում է manchestereveningnews.co.uk-ը:

Աղբյուրի համաձայն, «Մանչեսթեր Յունայթեդն» արդեն կապվել է իտալական ակումբի հետ՝ 18-ամյա կոտդիվուարցի հարձակվողին ձեռք բերելու համար:

Տարեսկզբին խոսակցություններ կային այն մասին, որ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է նաև Լոնդոնի «Արսենալը»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում