Խաղալու ենք Հայաստանի համար և պետք է լավ հանդես գանք. Կամպանյա

Խաղալու ենք Հայաստանի համար և պետք է լավ հանդես գանք. Կամպանյա

ԵՐԵՎԱՆ, 16 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Armsport.amԵվրոպա լիգայի որակավորման 2-րդ փուլում Հայաստանի գործող չեմպիոն «Արարատ-Արմենիան» վաղը կմրցի Լյուքսեմբուրգը ներկայացնող «Ֆոլա-Էշի» հետ: Այսօր կայացել է երևանյան թիմի պաշտպան Սերգեյ Վակուլենկոյի և գլխավոր մարզիչ Դավիդ Կամպանյայի մամուլի ասուլիսը:

«Ֆոլա-Էշը» ֆիզիկապես ուժեղ թիմ է: Նրանք առաջնությունում խաղում են պաշտպանողական ֆուտբոլ: Կարծում եմ, որ վաղը մրցակիցը կգործի 2-րդ համարով: Մենք ֆիզիկապես լիարժեք պատրաստ ենք: Վերջին խաղերին անհաջող ենք հանդես եկել, բայց մենք ճիշտ ճանապարհին ենք, և ամեն խաղին փորձում ենք ավելացնել: Մեր էներգիան մեզ թույլ կտա վաղը չպարտվել: Շատ դժվար է ընդհանուր գնահատական տալ: Ամեն խաղ յուրովի է: Ես կարող եմ ասել, որ մեր թիմը պատրաստ է լավ խաղալու, մեզ պետք է մի փոքր հաջողություն: Թիմը լավ տրամադրություն ունի և բոլոր ֆուտբոլիստները պատրաստ են ամեն ինչ անել հաղթանակի համար»,-ասել է Կամպանյան:

Անդրադառնալով թիմի նորեկ Ջեիսոն Մարտինեզին, Կամպանյան ասել է. «Ջեիսոնը հիանալի ֆուտբոլիստը է: Նա ունիվեսալ է՝ շատ արագաշարժ: Նա կարող է շատ մեծ օգուտ տալ մեր թիմին»:

Իսպանացի մասնագետին նաև հարց է տրվել «Լոռիում» ու «Արարատ-Արմենիայում» աշխատանքի տարբերության մասին. «Ես կարող եմ ասել, որ «Լոռիում» ու «Արարատ-Արմենիայում» տարբեր ֆուտբոլիստներ են: Այստեղ ֆուտբոլիստներն ավելի արագ են և անհատապես ավելի լավ ֆուտբոլ են խաղում, բայց միշտ ունենք ավելացնելու տեղ: Երբ պարտվում ես, պետք է միշտ իմանաս ինչու և ուղղել այդ սխալները, իսկ դա հնարավոր է անել միայն համատեղ աշխատանքի շնորհիվ: Հիմա պետք է ժամանակ, որ ստեղծենք մեր ցանկացած թիմը: Մենք վաղը խաղալու ենք Հայաստանի համար և պետք է լավ հանդես գանք»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում