Լևոն Արոնյանը և Սերգեյ Մովսեսյանը մասնակցում են Բունդեսլիգային

Լևոն Արոնյանը և Սերգեյ Մովսեսյանը մասնակցում են Բունդեսլիգային

ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Armsport.amԳերմանիայում մեկնարկել է երկրի ակումբային առաջնությունը՝ Բունդեսլիգան։

Համավարակով պայմանավորված մրցաշարին մասնակցում են 8 թիմեր։ Բունդեսլիգայի ուժեղագույն Բադեն-Բադեն ակումբի կազմում հանդես են գալիս գրոսմայստերներ Լևոն Արոնյանը և Սերգեյ Մովսեսյանը։ Առաջին տուրում Արոնյանը ոչ-ոքի է խաղացել Գեորգ Մեյերի հետ, իսկ Մովսեսյանը չի խաղացել։ Բադեն-Բադենը 6,5- 1,5 հաշվով հաղթանակ է տոնել «Դեյսիզաու» թիմի նկատմամբ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում