VBET ՀԳ. Վեսթ Արմենիան կամային հաղթանակ տոնեց Գանձասար-Կապանի նկատմամբ (տեսանյութ)

VBET ՀԳ. Վեսթ Արմենիան կամային հաղթանակ տոնեց Գանձասար-Կապանի նկատմամբ (տեսանյութ)

ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Armsport.amՖուտբոլի VBET Հայաստանի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչի շրջանակում «Վեսթ Արմենիան» ընդունել էր «Գանձասար-Կապանին»:

Կապանյան թիմն առաջին խաղակեսում ստացավ 2 գնդակի առավելություն. 19-րդ ու 32-րդ րոպեներին երկու գնդակ խփեց Դավիթ Մինասյանը: Երկրորդ խաղակեսի մեկնարկում տանտերերից Սարգիս Բալոյանը կրճատեց հաշվի տարբերությունը: 52-րդ րոպեին Կասյանովը հավասարեցրեց հաշիվը՝ 2-2: 87-րդ րոպեին Իկեչուկվուն ֆանտաստիկ քամբեք պարգևեց իր թիմին՝ 3-2:

«Վեսթ Արմենիան» հաղթեց 3-2 հաշվով, բայց ամեն ինչ կվճռվի պատասխան խաղում:

Կապանյան թիմի խփած գոլերը՝ ստորև.

Հետևեք մեզ նաև Telegram-ում