Էվերտոնը ջախջախեց Վեստ Բրոմվիչին․ Խամեսը իր առաջին գոլն է խփել ԱՊԼ-ում

Էվերտոնը ջախջախեց Վեստ Բրոմվիչին․ Խամեսը իր առաջին գոլն է խփել ԱՊԼ-ում

ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Armsport.am: Անգլիայի Պրեմիեր լիգայում կայացավ 2-րդ տուրի առաջին հանդիպումը: «Էվերտոնը» սեփական հարկի տակ ընդունեց «Վեսթ Բրոմվիչին» և հաղթեց 5-2 հաշվով:

Արդեն 10-րդ րոպեին Գրեյդի Դիանգանան առաջ մղեց հյուրերին հաշվի մեջ: «Էվերտոնը» հավասարեցրեց հաշիվը Դոմինիկ Կալվերտ-Լյուինի շնորհիվ, իսկ Խամես Ռոդրիգեսը իր թիմին առաջ մղեց ընդմիջումից առաջ (2-1):

Երկրորդ խաղակեսի սկզբին Մատեուս Պերեյրան հավասարեցրեց հաշիվը, բայց «Էվերտոնը» կարողացավ հաղթանակ կորզել հյուրերից: Մայքլ Քինը 54-րդ րոպեին կրկին առաջ մղեց տանտերերին (3: 2), իսկ Կալվերտ-Լյուինը գոերլ խփեց 62-րդ և 66-րդ րոպեներին՝ դառնալով հեթ-տրիկի հեղինակ:

«Էվերտոնը» վաստակեց 6 միավոր և գլխավորում է Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակը: «Վեստ Բրոմն» ունի 0 միավոր և վերջին տեղում է:

Հետևեք մեզ նաև Telegram-ում