Յուվենթուսը Պիռլոյի նորամուտի խաղում խոշոր հաշվով հաղթեց Սամպդորիային (տեսանյութեր)

Յուվենթուսը Պիռլոյի նորամուտի խաղում խոշոր հաշվով հաղթեց Սամպդորիային (տեսանյութեր)

ԵՐԵՎԱՆ, 21 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Armsport.amՖուտբոլի Իտալիայի Ա սերիայի մեկնարկային տուրում «Յուվենթուսը» սեփական հարկի տակ ընդունել էր «Սամպդորիային»։ Սա «բիանկոներիների» նորանշանակ գլխավոր մարզիչ Անդրեա Պիռլոյի գլխավորությամբ առաջին խաղն էր։

Իտալիայի գործող չեմպիոնները կարողացան վստահ հաղթանակ տանել մրցակցի նկատմամբ։ Հանդիպման հաշիվը բացեց յուրաքանչյուրում մեկական գնդակ խփել ու 2-0 հաշվով վստահ հաղթանակ տանել մրցակցի նկատմամբ։ Հանդիպման հաշիվը բացվեց 13-րդ րոպեին։ Տանտերերին առաջ մղեց թուրինյան թիմի կազմում նորամուտը նշող Դեյան Կուլուշևսկին։ Թիմերի ընդմիջման գնացին 1-0 հաշվով։

78-րդ րոպեին Լեոնարդո Բոնուչին կրկնապատկեց տանտերերի առավելությունը։ 89-րդ րոպեին նոր մրցաշրջանում իր գոլերի հաշիվը բացեց «Յուվենթուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն։ Խաղն ավարտվեց «Յուվենթուսի» հաղթանակով՝ 3-0։

Տեսանյութերը՝ ստորև:

Հետևեք մեզ նաև Telegram-ում