Իմ կարիերայում նոր էջ բացելու ժամանակն է․ Հարոյան

Իմ կարիերայում նոր էջ բացելու ժամանակն է․ Հարոյան

ԵՐԵՎԱՆ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Armsport.amՀայաստանի ազգային հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանը հաստատել է, որ հեռացել է «Ուրալից»:

«Այո, իրոք, այսօր ես և «Ուրալ»ֆուտբոլային ակումբը որոշեցինք խզել պայմանագիրս: Ես կցանկանայի սրտանց շնորհակալություն հայտնել «Ուրալին» Եկատերինբուրգում անցկացրած բոլոր տարիների համար: Ես շնորհակալ եմ ակումբի ղեկավարությանը՝ ինձ ընձեռված հնարավորության համար:

Հիմա իմ կարիերայում նոր էջ բացելու ժամանակն է : Եկատերինբուրգը հավերժ կմնա իմ սրտում:

Միշտ կհիշեմ այս գեղեցիկ քաղաքում անցկացրած տարիները: «Ուրալի» երկրպագուները միշտ իմ սրտում առանձնահատուկ տեղ կունենան, ովքեր առանձնահատուկ ջերմությամբ ու հոգով աջակցում են իրենց հայրենի ակումբին», – ասել է Հարոյանը Sport24-ին տված հարցազրույցում:

28-ամյա Հարոյանը «Ուրալում» խաղում է 2017 թվականից, 62 հանդիպում է անցկացրել ռուսական թիմի կազմում, խփել 3 գոլ ու կատարել 2 գոլային փոխանցում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում