Կավանին ճարահատյալ կարող է տեղափոխվել Բրազիլիա

Կավանին ճարահատյալ կարող է տեղափոխվել Բրազիլիա

ԵՐԵՎԱՆ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Armsport.amԲրազիլական «Գրեմիոն» ուրուգվայցի հարձակվող Էդինսոն Կավանիին, ով այս պահին ազատ խաղացողի կարգավիճակ ունի, կարող է առաջարկել 3 տարվա պայմանագիր՝ ընդհանուր 12 մլն եվրո աշխատավարձով:

Չնայած նրան, որ բրազիլական ակումբը շահավետ առաջարկ է կատարում, այնուամենայնիվ, վստահ է, որ Կավանին կարող է ընտրել եվրոպական տարբերակներից մեկը:

Եվրոպայում տրանսֆերային պատուհանը փակվում է հոկտեմբերի 5-ին, և եթե մինչ այդ Կավանին ակումբ չընտրի, «Գրեմիոյի» շանսերը կմեծանան:

Հաղորդվում է, որ Կավանին չի բացառում Հարավային Ամերիկա տեղափոխությունը, որտեղ հետաքրքրություն են դրսևորում նաև «Ֆլամենգոն» ու «Պալմեյրասը»:

Վերջերս ուրուգվայցու գործակալն իր հաճախորդի ծառայություններն էր առաջարկել «Ռեալին», իսկ մադրիդյան մյուս թիմը պատրաստ էր 2 տարվա պայմանագիր առաջարկել:

ՊԱԺ-ի կազմում նախորդ մրցաշրջանում անցկացրած 22 խաղում նա դարձել էր 7 գոլի ու 3 գոլային փոխանցման հեղինակ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում