Ստեփան Ղազարյանը կարիերան կշարունակի «Ուրարտու»-ում

Ստեփան Ղազարյանը կարիերան կշարունակի «Ուրարտու»-ում

ԵՐԵՎԱՆ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Sport.times.amՈւրախ ենք տեղեկացնել, որ «Ուրարտուի» երկարամյա դարպասապահ Ստեփան Ղազարյանը շարունակելու է իր աշխատանքը «Ուրարտու» ֆուտբոլային ակումբում, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։

«Ղազարյանը համալրել է ակադեմիայի մարզչական շտաբը և մարզչական գործունեություն է ծավալելու պատանի դարպասապահների հետ։

Հավելենք, որ Ստեփան Ղազարյանը երկար տարիներ շարունակ հանդես է եկել «Ուրարտուում» և միակ ֆուտբոլիստն է, որն ակումբի կազմում երկու անգամ դարձել է Հայաստանի գավաթակիր։

«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը հաջողություն է մաղթում Ստեփան Ղազարյանին նոր նշանակման կապակցությամբ՝ ցանկանալով բեղմնավոր ու արդյունավետ աշխատանք»,- ասված է ակումբի տարածած հաղորդագրությունում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում