Դժվար խաղ էր, բայց գոհ եմ իմ թիմից. Սոլոմոնով

Դժվար խաղ էր, բայց գոհ եմ իմ թիմից. Սոլոմոնով

ԵՐԵՎԱՆ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Armsport.amVBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 5-րդ տուրում Վանաձորի «Լոռին» սեփական հարկի տակ նվազագույն հաշվով հաղթել է «Փյունիկին»:

Խաղից հետո իր կարծիքն է հայտնել վանաձորյան թիմի գլխավոր մարզիչ Ալբերտ Սոլոմոնովը:

«Մենք հաղթեցինք լավ կազմակերպված թիմի, որը կարող է տարբեր սխեմաներով խաղալ ու դժվարություններ ստեղծել: Դժվար խաղ ստացվեց, բայց ես գոհ եմ իմ թիմի խաղից: Ամեն ինչ ընթացավ այնպիսի սցենարով, ինպիսին ծրագրել էինք: Մենք դեռ գտնվում ենք նախապատարստական շրջանում: Կան ֆուտբոլիստներ, որոնց դեռ դիտարկում ենք: Հույս ունենք, որ արդեն հաջորդ խաղում մենք կունենանք մեր հստակ խաղային ձեռագիրը: Դեռ շատ աշխատելու տեղ ունենք»,- ասել է Սոլոմոնովը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում