Ինիեստա․ Բարսելոնան իմ տունն է․ հուսով եմ՝ մի օր կվերադառնամ

Ինիեստա․ Բարսելոնան իմ տունն է․ հուսով եմ՝ մի օր կվերադառնամ

ԵՐԵՎԱՆ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Armsport.am«Բարսելոնայի» նախկին կիսապաշտպան Անդրես Ինիեստան խոսել է կատալոնական ակումբ վերադառնալու ցանկության մասին։

««Բարսելոնան» իմ տունն է։ Ես այնտեղ եմ եղել երկար տարիներ ու, իհարկե, ես հույս ունեմ՝ մի օր վերադառնալ»,-ասել է Ինիեստան OneSoccer-ի հետ զրուցում։

Հիշեցնենք, որ Ինիեստան 2018 թվականի ամռանն է հեռացել «Բարսելոնայից»՝ տեղափոխվելով ճապոնական «Վիսել Կոբե»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում