Ռեալը կարող է 100 միլիոն եվրո վճարել Մբապեի համար, եթե նա ՊՍԺ-ի հետ պայմանագիրը չերկարաձգի

Ռեալը կարող է 100 միլիոն եվրո վճարել Մբապեի համար, եթե նա ՊՍԺ-ի հետ պայմանագիրը չերկարաձգի

ԵՐԵՎԱՆ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Armsport.am: «Պարի Սեն Ժերմենի» հարձակվող Կիլիան Մբապեն հաջորդ տարի կարող է տեղափոխվել «Ռեալ Մադրիդ»։

L’Equipe-ը գրում է, որ 21-ամյա ֆուտբոլիստի համար մադրիդյան թիմը կարող է 100 միլիոն եվրո վճարել 2021-ին, եթե Մբապեն չերկարաձգի պայմանագիրը ՊՍԺ-ի հետ։

Transfermarkt պորտալը Մբապեի տրանսֆերային արժեքը գնահատում է 180 միլիոն եվրո։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Մբապեն չի ցանկանում երկարաձգել պայմանագիրը ՊՍԺ-ի հետ։ Նրա ծառայություններով հետաքրքրված են «Ռեալն» ու «Լիվերպուլը»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում