Բարսելոնան վերջին փորձերը կանի Մարտինեսի տրանսֆերը գնելու համար

Բարսելոնան վերջին փորձերը կանի Մարտինեսի տրանսֆերը գնելու համար

ԵՐԵՎԱՆ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Armsport.am: «Ինտերի» հարձակվող Լաուտարո Մարտինեսը դեռևս կարող է տեղափոխվել «Բարսելոնա»։

Կատալոնական ակումբը առաջիկա ժամերի ընթացքում քայլեր կձեռնարկի 23-ամյա արգենտինացու տրանսֆերը գնելու համար, հաղորդում է Marca-ն։

Արտուրո Վիդալի, Նելսոն Սեմեդուի, Արտուրի, Իվան Ռակիտիչի ու Լուիս Սուարեսի վաճառքներից «Բարսելոնան» 70 միլիոն եվրո է խնայել։ Ավելին, «Վուլվզը» ևս 30 միլիոն է վճարելու Սեմեդուի համար։ Հիմա «Բարսելոնան» ունի հնարավորություն գնելու Մարտինեսին։

«Ինտերը» հայտարարում է, որ 100 միլիոն եվրո է գնահատում ֆուտբոլիստի տրանսֆերը։ «Բարսելոնայում» հասկանում են, որ եթե վճարեն այդքան, այլևս ոչ մեկի չեն կարող գնել։ Դա խնդիր է, քանի որ կատալոնացիները ցանկանում են ուժեղացնել պաշտպանության գիծը։

«Բարսելոնան» վերջին անգամ կփորձի գնել Մարտինեսի տրանսֆերը։ Եթե դա չհաջողվի, «Բարսելոնան» այլընտրանք է փնտրելու՝ փորձելով գնել «Լիոնի» հարձակվող Մեմֆիս Դեպային։

Հետևեք մեզ նաև Telegram-ում