Պյանիչ. Բավարիայից կրած 2-8 հաշվով պարտությունն ուղղակի պատահականություն էր

Պյանիչ. Բավարիայից կրած 2-8 հաշվով պարտությունն ուղղակի պատահականություն էր

ԵՐԵՎԱՆ, 25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Armsport.am: «Բարսելոնայի» նորեկ Միրալեմ Պյանիչն ասել է, որ թիմն ուզում է վերականգնվել ՉԼ քառորդ եզրափակչում «Բավարիայից» կրած 2-8 հաշվով պարտությունից հետո:

«Մեր թիմն ուզում է վրեժ լուծել Լիսաբոնում տեղի ունեցածի համար: Ուզում ենք ցույց տալ, որ դա ուղղակի պատահականություն էր:

Մեր նպատակը քայլ առ քայլ առաջ շարժվելն է: Պետք է սկսենք Լա Լիգայում հաղթանակից, ինչը դժվար կլինի, իսկ հետո մեր հնարավորությունները ցույց տանք ՉԼ-ում, որտեղ 5-6 թիմ կա, որոնք հավակնում են մրցաշարը հաղթելուն:

«Բարսելոնայի» խաղացողները ողջ աշխարհում հարգանքի են արժանացել, չեմ կարծում, թե նրանք ինչ-որ բան պիտի ապացուցեն: Բայց ֆուտբոլում պատահականություններ լինում են: Դրա համար էլ «Բարսելոնայի» ցանկացած խաղացող ուզում է ցույց տալ, որ «Բավարիայից» կրած պարտությունն ուղղակի պատահականություն էր:

Խոսել եմ «Բարսայի» ֆուտբոլիստների հետ, նրանք չեն կորցրել իրենց հանդեպ վստահությունը: Նախորդ տարին բոլորի համար դժվար էր, բայց վստահ եմ, որ կարող ենք այս մրցաշրջանում լավ հանդես գալ, քանի որ գերազանց խաղացողներ ունենք:

Գիտենք, որ «Բարսելոնայում» վերակազմավորում է սկսվել, նորեկներին ժամանակ է պետք ադապտացվելու համար: Բայց վստահ եմ, որ մենք հաջողության կհասնենք»,- Պյանիչի խոսքերն է փոխանցում Goal-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում