Բեյլը՝ Ռեալից հեռանալու մասին. Ոչ մի բանի համար չեմ զղջում

Բեյլը՝ Ռեալից հեռանալու մասին. Ոչ մի բանի համար չեմ զղջում

ԵՐԵՎԱՆ, 25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Armsport.am«Տոտենհեմի» կիսապաշտպան Գարեթ Բեյլը, որի իրավունքները պատկանում են «Ռեալին», մեկնաբանել է մադրիդյան ակումբից իր հեռանալը:

«Ոչ մի բանի համար չեմ զղջում: Ես ուղղակի ուզում եմ ֆուտբոլ խաղալ, իսկ այն ինչ խոսում են շուրջբոլորը, չեմ կարող կառավարել: Ով ինչ ասի, բացառապես իր գործն է: Ես գիտեմ ով եմ, ընտանիքս գիտի՝ ով եմ: Եվ ինձ միայն դա է հուզում:

Ուրիշ մշակույթ ունեցող այլ երկիր տեղափոխվելով՝ ես պիտի աճեի որպես անհատանություն: Պետք է մշտապես սովորել ինչպես վարվել տարբեր իրավիճակներում: Ես լուրջ ճնշման տակ եմ եղել: Ինձ սուլել են տրիբունաներից: Այնպես որ, ես ուղղակի սովորել եմ՝ ինչպես հաղթահարել նման բաներն ու լուրջ և սրտին մոտ չընդունել դրանք: Ֆուտբոլն իմ սերն է: Ես միայ ն պիտի ինձ ամբողջությամբ նվիրեմ խաղին»,- Բեյլի խոսքերն է փոխանցում Sky Sports-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում