ԵԼ․ Արարատ-Արմենիան դժվարին պայքարում հաղթեց Ցելյեին ու դուրս եկավ որակավորման փլեյ-օֆֆ (տեսանյութ)

ԵԼ․ Արարատ-Արմենիան դժվարին պայքարում հաղթեց Ցելյեին ու դուրս եկավ որակավորման փլեյ-օֆֆ (տեսանյութ)

ԵՐԵՎԱՆ, 25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Armsport.amՀայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիան» կրկնեց նախորդ տարվա պատմական նվաճումն ու դուրս եկավ Եվրոպա լիգայի որակավորման փլեյ-օֆֆ։

Որակավորման 3-րդ փուլում Կամպանյայի թիմը սեփական հարկի տակ մրցեց Սլովենիայի չեմպիոն «Ցելյեի» հետ և հաղթեց լրացուցիչ ժամանակում խփած գոլի շնորհիվ։ Լրացուցիչ երկրորդ խաղակեսում Հայաստանի չեմպիոնը հախուռն գրահոներ կազմակերպեց, ինչի արդյունքում 111-րդ րոպեին Սերգեյ Վակուլենկոն շեշտակի հարվածով գրավեց մրցակցի դարպասը։

Հիշեցնենք, որ խաղի հիմնական ժամանակում դարպասի գրավում չէր արձանագրվել։

Այսպիսով, Եվրոպա լիգայի որակավորման փլեյ-օֆֆում Հայաստանի չեմպիոնը կմրցի սերբական Ցրվենա Զվեզդայի հետ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում