Բունդեսլիգա․Այնտրախտը արտագնա խաղում հաղթեց Հերտային. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Բունդեսլիգա․Այնտրախտը արտագնա խաղում հաղթեց Հերտային. ՏԵՍԱՆՅՈՒԹ

ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Armsport.am: Գերմանիայի առաջնության 2-րդ տուրի խաղում «Հերտան» զիջեց «Այնտրախտին»:

Հանդիպումը կայացավ Բեռլինում և ավարտվեց 3-1 հաշվով՝ հօգուտ հյուրերի:

Անդրե Սիլվան (11 մետրանոցից), Բաս Դոստը և Սեբաստիան Ռոդեն առանձնացան ֆրանկֆուրտյան թիմի կազմում: «Հերտան» մեկ գնդակ հետ բերեց Մարտին Հինտերեգերի ինքնագոլի շնորհիվ։

«Այնտրախտը» վաստակեց 4 միավոր, «Հերտան» իր ակտիվում ունի 3 միավոր:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում