Մխիթարյանը շնորհակալություն է հայտնել Ռոնդա Ռոուզիին Արցախին աջակցելու համար

Մխիթարյանը շնորհակալություն է հայտնել Ռոնդա Ռոուզիին Արցախին աջակցելու համար

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Armsport.amՀայաստանի հավաքականի ու «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ինստագրամյան իր էջի «սթորիզում» շնորհակալություն է հայտնել ամերիկացի մարզուհի ու դերասանուհի Ռոնդա Ռոուզիին Արցախին ու Հայաստանին աջակցելու համար:

«Շնորհակալություն, Ռոնդա Ռոուզին»,– գրել է Մխիթարյանն ու մեկ այլ լուսանկար հրապարակել, որի վրա գրված է. «Խաղաղություն Հայաստանին»:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում