Norway Chess. Արոնյանը պարտվեց 4-րդ տուրում

Norway Chess. Արոնյանը պարտվեց 4-րդ տուրում

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Armsport.amՆորվեգիայում ընթացող Norway Chess մրցաշարի 5-րդ տուրում հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը արմագեդոնում պարտվեց իրանցի Ալիռեզա Ֆիրուջային:

Նախորդ պարտիաներում Արոնյանը պարտվել էր աշխարհի գործող չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենին, այնուհետև հաղթել էր նորվեգացի Տարի Արյանին և լեհ Յան Կշիշտոֆ Դուդային:

Մրցաշարի 5-րդ տուրում Լևոն Արոնյանը սևերով կմրցի ամերիկացի Ֆաբիանո Կարուանայի հետ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում