Մարզիկ Էրիկ Օհանյանը վիրավորվել է առաջնագծում

Մարզիկ Էրիկ Օհանյանը վիրավորվել է առաջնագծում

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Aysor.am: Պրոֆեսիոնալ մարզիկ Էրիկ Օհանյանն, ով սեպտեմբերի 29-ից որպես պահեստազորային սպա կամավոր առաջնագծում էր, ձախ այտի շրջանում բեկորային վնասվածք է ստացել: Այս մասին Aysor.am-ը տեղեկացավ Էրիկի կնոջից՝ Նելլի Սարգսյանից:

«Ես չեմ իմացել, որ Էրիկն առաջնագիծ է գնում, ինձ ասել էր, որ միայն օգնություն է տեղափոխում Արցախ: Ամսի 7-ին եմ իմացել այդ մասին, երբ ինձ զանգահարեցին ու ասացին, որ Էրիկը հիվանդանոցում է, վիրահատվում է: Աչքերը բացելուց հետո առաջին խոսքը, որ ասաց, այս էր՝ ուրախ եմ, որ իմ տեղում զինվոր չի», – հուզմունքով նշեց կինը:

Էրիկը Մարտակերտի դիրքերում էր, վիրավորվել է հոկտեմբերի 4-ին: Նրան անմիջապես տեղափոխել են Խոջալուի հոսպիտալ, բայց հետո վիրահատության անհրաժեշտություն է առաջացել ու բերել են Երևան՝ Էրեբունի հիվանդանոց:

Վիրահատությունը երեկ են կատարել. ճիշտ է, բեկորը չեն հեռացրել, բայց կյանքին վտանգ չի սպառնում: Միայն դիմային նյարդն է մի փոքր վնասվել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում