Ըմբշամարտ. Աշխարհի առաջնությունը կկայանա Բելգրադում

Ըմբշամարտ. Աշխարհի առաջնությունը կկայանա Բելգրադում

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Armsport.amԸմբշամարտի միջազգային ֆեդերացիան հոկտեմբերի 12-ին վերջնականապես հաստատել է, որ աշխարհի առաջնությունը կկայանա Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում: Այս մասին հայտնում է UWW-ի պաշտոնական կայքը:

Մրցաշարը կանցկացվի դեկտեմբերի 12-20-ը: Ըմբշամարտի աշխարհի այս առաջնությունը վարկանիշային է Տոկիոյի Օլիմպիական խաղերի համար:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Օլիմպիական խաղերը մեկ տարով հետաձգվել են:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում