Հայտնի է Էստոնիա-Հայաստան խաղը սպասարկող մրցավարական անձնակազմը

Հայտնի է Էստոնիա-Հայաստան խաղը սպասարկող մրցավարական անձնակազմը

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Armsport.amԱզգերի լիգայի C դիվիզիոնի 4-րդ տուրի շրջանակում վաղը կայանալիք Էստոնիա-Հայաստան խաղը կսպասարկի պորտուգալական մրցավարական անձնակազմը: Այս մասին տեղեկանում ենք ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքից:

Նշվում է, որ հանդիպման գլխավոր մրցավարն է Լուիս Գոդինյոն: Վերջինիս եզրերում կօգնեն Ռուի Տեյշեյրան ու Հուգո Ռիբեյրոն: Չորրորդ պաշտոնյան է Անդրե Նարցիսոն:

Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 22:45-ին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում