200 հազար դրամ՝ հիմնադրամներին․ Կայացավ գրոսմայստեր Մարիա Գևորգյանի բարեգործական մրցաշարը

200 հազար դրամ՝ հիմնադրամներին․ Կայացավ գրոսմայստեր Մարիա Գևորգյանի բարեգործական մրցաշարը

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Armsport.amԱլեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքի մերձակայքում տեղի ունեցավ Հայաստանի քառակի չեմպիոն, Հայաստանի հավաքականի անդամ, գրոսմայստեր Մարիա Գևորգյանի շախմատի բարեգործական նախաձեռնությունը:

Նախաձեռնության արդյունքում՝ օրվա ավարտին 200 հազար դրամ է հավաքվել, որի 50%-ը կփոխանցվի Հայաստանի համահայկական հիմնադրամին, իսկ մյուս կեսը՝ Զինվորների ապահովագրության հիմնադրամին։

Հիշեցնենք, որ Գևորգյանը միաժամանակյա պարտիա էր անցկացնում բոլոր ցանկացողների հետ, ովքեր ըստ ցանկության կարող էին գումար հանգանակել: Հանդիսատեսը և անցորդները նույնպես կարող էին մասնակցել հանգանակությանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում