Հենրիխ Մխիթարյան. «Առաջ, «Ռոմա». Առաջ, Հայաստան»

Հենրիխ Մխիթարյան. «Առաջ, «Ռոմա». Առաջ, Հայաստան»

ԵՐԵՎԱՆ, 2 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Panorama.amԻտալիայի Ա սերիայի 7-րդ տուրի շրջանակում «Ռոմա»-«Ֆիորենտինա» հանդիպումն ավարտվել է 2-0 հաշվով: «Ռոնայի» կազմում գոլային փոխանցման հեղինակ է դարձել Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:

Խաղից հետո Հենրիխ Մխիթարյանը ֆեյսբուքյան էջում գրել է. «Առաջ, «Ռոմա». Առաջ, Հայաստան»:

Իսկ ավելի վաղ Հենրիխ Մխիթարյանը լուսանկար է տեղադրել, որի վրա գրված է․ «Ճանաչո՞ւմ ես ինձ, ճանաչի՛ր Արցախը։ Ես Արցախն եմ»։ Մխիթարյանը լուսանկարին կից գրել է․ «Արցախի հայերը խաղաղություն են ուզում»:

Նա կոչ էր արել միջազգային հանրությանը ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունն ու ինքնորոշման իրավունքը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում